211652_close_icon
views-count1388 դիտում article-date 11:52 03-05-2014

Հալեպում կրկին հայեր են վիրավորվել

Մայիսի 2-ին Հալեպի Վիլլաներ, Շեյխ Թահա և Նոր Գյուղ շրջանների վրա հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով մարդիկ են վիրավորվել:«Բերիո լուրեր»-ի փոխանցմամբ՝ վիրավորվածների մեջ հայեր կան: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը փորձել են մարել տեղի հայ երիտասարդները: Հրասանդ է ընկել նաև Նոր Գյուղ շրջանի «Տիգրանյան» պարտեզի և «Սահակյան» ազգային վարժարանի միջև ընկած հատվածում, ինչի հետևանքով վիրավորվել են 2 հայեր՝ Լևոն Հովհաննիսյանը և Բենո Փիլաճյանը: Սիրիացիների մեջ կան նաև զոհեր: Մեծապես վնասվել են բնակելի շենքերը: Անջատված է էլեկտրականությունը:

Նմանատիպ նյութեր