Հալեպում կրկին հայեր են վիրավորվել. ավերվել են եկեղեցիներ ու դպրոցներ
Հունիսի 1-ի ուշ երեկոյան մինչև հունիսի 2-ի վաղ առավոտյան շարունակվել է Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծությունը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Մեծապես տուժել է Նոր Գյուղ հայաբնակ շրջանը, որի վրա գազի տակառներից պատրաստված հրթիռներ են նետվել: Վնասվել են հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբը, բնակելի տները, խանութները:
Հրթիռակոծությունից մարմնական վնասվածքներ են ստացել Ստեփան Արուշյանը և Զարեկ Ղազարյանը: Նրանց վիճակը գնահատվում է ոչ ծանր: Վերջիններս համապատասխան բուժում են ստանում: