211652_close_icon

Իջևանում 2 արկ է հայտնաբերվել

views-count1201 դիտում article-date 17:10 07-06-2014
Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա: Ոստիկանության օպերատիվ և մի շարք գերատեսչությունների հատուկ խմբերը նշված վայրից հայտնաբերել են 122 մմ տրամաչափի 2 արկ, որոնցից մեկը` պայթուցիչով: Ըստ մասնագետի եզրակացության` արկերը պիտանի չեն օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր