1756 դիտում
10:50 07-06-2014
Գազը կթանկանա՝ երբ կցանկանան ռուսները. 168 Ժամ
«168 Ժամ»֊ը գրում է․ «Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով` պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու: Իսկ այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ գազի գինը 5 տարի չի փոփոխվելու, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է»,- «168 Ժամ» թերթին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները գազի գնի շուրջ, այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.), թե գները 5 տարի կայուն կմնան:
Նա խորհուրդ է տվել համեմատել Հայաստանին և Ուկրաինային մատակարարվող գազի գները, որոնց միջև տարբերությունն «ահռելի» է: Ըստ նրա՝ ՀՀ-ի համար սահմանված գազի գինը շատ ավելի բարձր չէ, քան ռուսական սպառողների համար գործող սակագինը. «Ընդհանուր առմամբ, եթե նայենք հետսովետական տարածքին, ապա Հայաստանը գազ է ստանում ամենացածր գնով, բացառությամբ` Բելառուսի: Այդ առումով, իմ կարծիքով` դժգոհելու առիթ չկա, այսինքն` Հայաստանը ստացել է ամենացածր գները, և դրանք պահպանվում են: Եվ այսօր դրանցից մի քիչ ավելի ցածր է միայն Բելառուսին մատակարարվող գազի գինը»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4259 դիտում
10:23 01-12-2016
Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղն ու կստանան. «168 ժամ»
1590 դիտում
08:34 27-03-2014
Գազը կթանկանա՞․ ՀԺ
6760 դիտում
09:11 13-12-2018
Գազը կթանկանա՞․ «Ժամանակ»
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am