«Լավ Էլի» խումբն ու Մհեր Մանուկյանը միշտ եղել են երիտասարդների կողքին. Ֆոտոշարք. տեսանյութ
«Լավ Էլի» խումբն ու Մհեր Մանուկյանը միշտ եղել են երիտասարդների կողքին :
«Երգի համար տեսահոլովակ նկարահանելու գաղափարը ծնվեց այս տարվա մարտ ամսին,երգը հերթական անգամ լսելուց հետո կարծես գլխիս միջով արդեն անցկացրեցի պատկերաշարը... ու էդպես հավաքեցի արխիվային նյութերը, ֆեյսբուքում իվենթ բացեցինք <<ՄԵՆՔ ԺՊՏՈՒՄ ԵՆՔ >> անունով ու հրավիրեցինք բոլոր ցանկացողներին Մաշտոցի Պուրակ նկարահանման»,-ասում է Մհերը:
Նա կարծում է, որ բարի և ոգևորող տեսահոլովակ է ստացվել:
«Գաղափարը շատ պարզ էր, ցանկանում էի պայքարի մաքուր ուժը ցույց տալ,իսկ նպատակներ բոլոր ակտիվ շարժումների երիտասարդներին միասնականացնել մի գաղափարի շուրջ, բոլորն էլ ուզում են ապրել ժողովրդավար երկրում ու որ ամենակարևորն է` Անկախ երկրում:» ,- հավելեց երգիչը: