211652_close_icon
views-count6846 դիտում article-date 13:31 06-06-2014

Սյունիքի նախկին մարզպետը՝ Լիցկան, հաղթանակը դեռ չտոնած՝ «էն գլխից» է համոզված եղել իր հաղթանակում

«Ես էն գլխից գիտեի, որ հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած ՀՀԿ-ի թեկնածու Վաչագան Ադունցը հաղթելու է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքում ՀՀԿ խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան: Արձագանքելով այն լուրերին, թե իր թեկնածուն 1 ձայնի համար 30-40 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում, ասաց, որ չի կարծում, քանի որ Վաչագան Ադունցը դրա անհրաժեշտությունը չունի: «Ինքն իր ուժերի վրա վստահ է: Իր փորձը, իր անցած ճանապարհը, կենսագրությունը իրեն բավական է»,- ասաց Սուրեն Խաչատրյանը: Դիտարկմանը, թե իր հովանավորությունը դեր չունի՞, ասաց. «Նաեւ՝ իմ հովանավորությունը: Ես էն գլխից գիտեի, որ Վաչագան Ադունցն է հաղթելու, ոչ թե հիմա եմ ասում: Նա ոչ միայն իմ, այլեւ ՀՀԿ-ի թեկնածուն է ու էն գլխից էլ հաղթանակած է: Ոչ պակաս 75 տոկոսով կհաղթի»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած Արա Բուդաղյանի ինքնաբացարկից հետո, ում եղբայրը սպանվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությունը վայելող Տիգրան Կարապետյանը: Ինչից հետո ընտրապայքերը շարունակեցին Հրայր Յոլյանը և Հանրապետական կուսակցության անդամ, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Վաչագան Ադունցը, ով վայելում է Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը:

Նմանատիպ նյութեր