Հայաստանի հավաքականը նահանջել է 5 կետով
Հունիսի 5-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը` մայիս ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով ու ներկայումս 38-րդն է Աշխարհում:
Հայաստանի հավաքականի մոտակա մրցակիցը, Գերմանիայի հավաքականը 2-րդն է ու զիջում է միայն իսպանացիներին:
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Պորտուգալիան 4-րդն է, իսկ Դանիան` 23-րդը: Սերբիայի հավաքականը նախկինի պես զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը, իսկ Ալբանիան, որը առաջադիմել է 4 կետով, 66-րդ տեղում է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29109]armnewstv.am[/url]