Աբխազիայի հարցում Վրաստանի նախագահի և վարչապետի տեսակետները տարբեր են
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տարբեր դիրքորոշումներ ունեն Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ:
Ինչպես նախօրեին հայտարարել է Ղարիբաշվիլին, Աբխազիայի իրադարձություններին Ռուսաստանի միջամտությունը հարկավոր է փաստել և վերլուծության ենթարկել: Նրա կարծիքով Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները ներքին կադրային փոփոխություններ են ընդամենը:
Ղարիբաշվիլիի խոսքերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին էլ Մարգվելաշվիլին պատասխանել է, թե նախօրեին իր տված գնահատականը այսօրվա դրությամբ չի փոխվել: «Ինչպե՞ս կարող էր երեկ արված հայտարարությունն այսօր հնանալ»,-ասել է Մարգվելաշվիլին:
Հունիսի 3-ին Մարգվելաշվիլին Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Աբխազիայի իրադարձությունները մատնանշում են Ռուսաստանի անմիջական միջամտությունը այդ երկրի բնակիչների կյանքին: