Աբխազիայի հարցում Վրաստանի վարչապետի ու նախագահի տեսակետները տարբերվում են
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիրքորոշումն Աբխազիայի ընթացիկ քաղաքական գործընթացներում Ռուսաստանի միջամտության մասին տարբերվումէ Վրաստանի Վարչապետի կարծիքից:
Այսօր լրագրողները հետաքրքրվել են Վրաստանի նախագահից, ում գնահատականով Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը որի համաձայն Ռուսաստանի միջամտությունը պետք է վերլուծության ենթարկվի նա հայտնել է, որ իր երեկվա գնահատականը նաև այսօրվանն է:
«Ես հո քաղաքական մեկնաբան չեմ: Քաղաքական բարձրաստիճան այրը, երբ երեկ մի բան է ասում, այսօր էլ նույնն է ասելու», - նշելէ Մարգվելաշվիլին:
Նշենք, որ ինչպես երեկ հայտարարել էր Վրաստանի նախագահը, Աբխազիայի իրադարձություններից երևում է, որ դա Ռուսաստանի կողմից ուղղակի միջամտություն է իրենց քաղաքացիների կյանքին:
Իսկ Վրաստանի վարչապետը հայտնել էր, որ իրադարձություններն այնտեղ անհրաժեշտ են վերլուծելու և իր կարծիքով տեղի է ունենում ընդամենը ներքին կադրային տեղափոխումներ: