Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմմոբիլեն մեկնաբանել է «Տորինո»-ից «Բորուսիա» տեղափոխությունը:
« Մեծագույն ակումբ տեղափոխվելու և Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու տարբերակը ինձ շատ գրավեց: Ես այստեղ եմ եկել նոր փորձի հետևից: Ես ցանկանում եմ հանդես գալՉեմպիոնների լիգայում և լավագույն կերպով դրսևորել այդ մրցաշարում: Ես միշտ ասել եմ, որ Բունդեսլիգան հիանալի առաջնություն է, աշխարհի լավագույններից մեկը»,-ասել է Իմմոբիլեն: