211652_close_icon
views-count1507 դիտում article-date 22:47 02-06-2014

Նոտարին չեն խաբի. անշարժ գույքի վաճառքը վերահսկելի կլինի. տեսանյութ

Բնակարանների բազմակի վաճառքի խնդիրը կլուծվի նոտարական ծառայության էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Նույն բնակարանը նույն կազմակերպությունն այլեւս չի կարողանա վաճառել մի քանի մարդու, ինչպես եղել է շատ դեպքերում: Արմնյուզի բնակարանների բազմակի վաճառքին վերաբերող հարցին ի պատասխան Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրչյանը պնդեց, որ նոր համակարգով նոտարներին տեսանելի եւ վերահսկելի կլինի անշարժ գույքը: Հասարակական մոնիթորինգը պարզել է` 453 հարցվածներից միայն 1 տոկոսն է դժգոհ նոտարներից: Զեկույցի հեղինակներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել նոտարներին` անկախ թույլ տրված խախտումների ձեւից: Խախտվում է գաղտնիության սկզբունքը, երբ նոտարները հաճախ քաղաքացիներին սպասարկել են խմբով: Երկրորդ խախտումը վերաբերում էր գանձած եւ գրանցած գումարների անհամապատասխանությանն ու վճարումները հաստատող ֆինանսական փաստաթղթերը չտրամադրելուն: Բացի այդ` Մեքենագրուհիները հավելյալ գումարներ են գանձել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28911]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր