211652_close_icon
views-count912 դիտում article-date 17:45 02-06-2014

Երեխաների պաշտպանության օրը Փաստաբանների պալատում. ֆոտոշարք

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը երեկ՝ հունիսի 1-ին, փաստաբաններին և լրագրողներին իրենց զավակների հետ հրավիրել էր ՀՀ փաստաբանների պալատ նշելու երեխաների պաշտպանության օրը: Մանուկների պաշտպանություն օրը նշանավորվել է նրանով, որ երեխաների համար պատրաստվել էին բազմաթիվ անակնկալներ: Նրանք պալատի շենքի առջև կավճանկարներ են պատկերել, այնուհետև շրջայց են կատարել շենքում: Երեխաները գրել են նաև շարադրություն «Ով է փաստաբանը» թեմայով։ Շնորհավորելով երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ մանուկները մեր պետականության ամրապնդման խորհրդանիշն են ու հենասյունը և այսօրվանից բոլորս պետք է մեծագույն ուշադրություն դարձնենք նրանց հայեցի դաստիարակման գործին: Փաստաբանների ու լրագրողների երեխաների օրը փաստաբանների պալատում ուղեկցվել է տարատեսակ խաղերով: Միջոցառման ընթացքում հանդես են եկել Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի սաները, ովքեր բացի սպորտային ներկայահանդեսից, իրենց հասակակիցներին են ներկայացրել հայկական ժողովրդական պարերի սպորտային տարբերակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր