211652_close_icon
views-count967 դիտում article-date 13:46 02-06-2014

Արդարադատության նախարարն ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, քննարկել հունիսի 3-ին տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մանրամասները: Արևիկ Սարիբեկյանը նախարարին է ներկայացրել ծրագրի նպատակը, այն է՝ աջակցել հասարակական կազմակերպությունների գործունեության համար իրավական և ֆինանսական կայուն համակարգի ստեղծմանը, հասարակական կազմակերպությունների կարողությունների և լրատվամիջոցների մասնագիտական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կառավարության և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության դյուրացմանը: Հովհաննես Մանուկյանը դրական է գնահատել Բրիտանական խորհրդի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության առաջին քայլերը և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ Թոմսոն հիմնադրամի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Գրանտ Թորնթոնի հետ համատեղ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նմանատիպ նյութեր