211652_close_icon
views-count2446 դիտում article-date 20:19 03-12-2014

37-ամյա տղամարդը դանակահարել է հոր հետ վիճած ընկերոջը

37-ամյա Արտյոմ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանի հետ, գնալով Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի վերջնամասում գտնվող վագոն-տնակ՝ ծնողներին և աշխատանքային ընկեր՝ Գառնի գյուղի բնակիչ Սուրեն Գրիգորյանին տեսակցելու նպատակով, որտեղ Հայկ Ստեփանյանը նախատել է համագյուղացի Սուրեն Գրիգորյանին, որ վերջինս չի խնամում ծնողներին ու այդ առիթով վիճաբանություն է սկսվել Հայկ Ստեփանյանի և Սուրեն Գրիգորյանի միջև, որին միջամտել է Արտյոմ Կիրակոսյանը և թույլ չի տվել, որ վեճը շարունակվի: Հաջորդ օրը Արտյոմ Կիրակոսյանի և Սուրեն Գրիգորյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջինս վիճաբանել է Արտյոմ Կիրակոսյանի հետ, նրա համար, որ նա թույլ չի տվել նախորդ օրը հարաբերությունները պարզել Հայկ Ստեփանյանի հետ և այդ կապակցությամբ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում միմյանց հայհոյանքներ են տվել: Դրանից հետո Արտյոմ Կիրակոսյանը հորից՝ Արտաշես Կիրակոսյանից հեռախոսով տեղեկանալով, որ Սուրեն Գրիգորյանը վիճաբանություն է սկսել նաև հոր հետ, դրանից վիրավորված, վրեժի շարժառիթով, ընկերուհու՝ Լուիզա Սադիկովայի բնակարանից վերցրել է խոհանոցային դանակ և Սուրեն Գրիգորյանին դանակահարելու նպատակով Հրազդան քաղաքից գնացել է Աղավնաձոր գյուղ և վագոն-տնակի դիմաց հանդիպելով Սուրեն Գրիգորյանին՝ մարմնական վնասված հասցնելու դիտավորությամբ կրծքավանդակի ձախ կեսին և սրտի թափանցող վնասվածքի ձևով պատճառել առողջության ծանր վնաս, որպես կյանքին վտանգ սպառնացող: Արտյոմ Կիրակոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր