211652_close_icon
views-count2211 դիտում article-date 12:44 16-06-2021

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5.5 տարի ժամկետով ազատազրկման. armeniasputnik.am

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասաց դատավորը, փոխանցում է armeniasputnik.am-ը։

Միսակյանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։

Նարեկ Սարգսյանը ձեռքը թափահարեց դատարանում հավաքվածներին` ի նշան ցտեսության, և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ դատարանից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։

Նմանատիպ նյութեր