Կցանկանայի արժանանալ «Ոսկե գնդակին». Սերխիո Ռամոս
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում նա գտնվում է իր լավագույն մարզավիճակում: Իսպանացին նաև ընդգծել է, որ ուրախ կլիներ արժանանալ «Ոսկե գնդակին»:
« Ես գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում: Սա հիանալի տարի էր, թե անհատական և թե պրոֆեսիոնալ տեսանկյունից: Հուսով եմ, որ նման կերպ կշարունակվի նաև առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ: Իհարկե, ես կցանկանայի արժանանալ «Ոսկե գնդակին», սակայն այդ մասին չեմ մտածել: Ամեն դեպքում նման տիտղոսները նվաճվում են ոչ թե մեկ խաղացողի , այլ ամբող թիմի ջանքերի շնորհիվ: Եվ Չեմպիոնների լիգան միայն Ռամոսը չէ հաղթել, այլև մենք: Բոլորը լարվածորեն աշխատել են այդ ուղղությամբ»,-ասել է Ռամոսը: