Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, փոխարինող պատգամավորի անունը հայտնի է
Մանդատից հրաժարված ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, կփոխարինի ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ դա խմբակցության որոշումն է: «Հունիսի 2-ին սահմանված ժամկետը լրանում է, որից հնգորյա ժամկետում, ինչպես եւ կարգն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Տիգրան Ներսիսյանին կտրամադրի պատգամավորական մանդատը: Հաջորդ քառորյային նա կհամալրի պատգամավորների շարքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13749/]տեղեկացրել էինք[/url], որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հրաժարվել է պատգամավորական մանդատից: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գրիգոր Գրիգորյանն առողջական որոշակի խնդիրներ ունի, իսկ բուժումն արտերկրում երկարատեւ գործընթաց է նախատեսում, այդ իսկ պատճառով Գրիգոր Գրիգորյանը նպատակահարմար է գտել դիմում գրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Այդ ժամնակ եւս տեղեկացրել էինք, որ Գրիգոր Գրիգորյանին հնարավոր է փոխարինի գործարար Տիգրան Ներսիսյանը: