211652_close_icon
views-count6464 դիտում article-date 22:32 09-03-2018

Կավանին դժգոհ է և ցանկանում է ամռանը հեռանալ ՊՍԺ-ից

Հարձակվող Էդինսոն Կավանին հիասթափվել է ՊՍԺ-ից՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալից» պարտություն կրելուց և մրցաշարը լքելուց հետո: Ուրուգվայցին դժգոհ է ակումբում առկա մթնոլորտից և ստեղծված իրավիճակից, որտեղ Նեյմարի շուրջ ձևավորվել է բրազիլական խաղացողների կլան: Բացի այդ, Կավանին դժգոհ է, որ թիմում նախապատվությունը տրվում է հենց Նեյմարին, և դա ոչ թե հավասար գործընկերության պայմաններով, այլ՝ բրազիլացու առանձնահատուկ դերով: Կավանին մտածում է այս ամառ ՊՍԺ-ից հեռանալու մասին: Նա կարիերան կարող է շարունակել ինչպես Անգլիայում, այնպես էլ՝ Իսպանիայում: ՊՍԺ-ն նրա վաճառքից կարող է ստանալ 60 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր