«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Իտալիա։
Ուրուգվայցին կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»։ Ըստ աղբյուրի՝ Կավանիին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոոուրինյոն։ Կողմերն արդեն իսկ սկսել են բանակցությունները։
Հիշեցնենք, որ «գայլերը» դեռևս անցած ամռանն էին հետաքրքրված 34-ամյա հարձակվողի ծառայություններով, սակայն վերջինս հրաժարվել էր հեռանալ ՄՅՈՒ-ից։ Բացի «Ռոմայից», Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև MLS-ի թիմերից մեկը, հայտնում է Armsport.am-ը: