996 դիտում
20:36 30-05-2014
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ
Մայիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատիրարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ:
Ողջունելով Հայ կաթողիկե պատրիարքին նախարար Նալբանդյանն ասաց. “Առանաձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր անձնական բերակամությունը, որ հաստատվել էր Կահիրեում՝ իմ՝ որպես դեսպան պաշտոնավարման տարիներին։ Եգիպտոսից հետո ևս բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու։ Ուրախ եմ այսօր նորից ողջունելու Ձեզ Հայաստանում։ Կցանկանայի օգտագործելու այս առիթը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրանը աջակցելու համար։”
Էդվարդ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ կատարվեց սիրիահայության ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումներին՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
918 դիտում
22:03 22-09-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ
Այս բաժնից
610 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
595 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
475 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել