Սնոուդենը ԱՄՆ վերադառնալու ցանություն է հայտնել
ԱՄՆ֊ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով երկարացնել իրեն տրամադրված ժամանակավոր ապաստանի ժամկետը, որն ավարտվում է 2014֊ի օգոստոսի 1-ին։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նա նաև ասել է, որ ինքն իրեն հայրենասեր է համարում և ցանկություն ունի վերադառնալ ԱՄՆ։ «Եթե ես կարողանայի գնալ աշխարհում ցանկացած վայր, իմ ընտրությունը կլիներ վերադարձ տուն»,- շեշտել է Սնոուդենը։
Ըստ նրա խոսքերի՝ ԶԼՄ-ներին փոխանցելով Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տվյալները՝ նա «գործել է ելնելով իր երկրի շահերից»։