Սնոուդենը ազգային անվտանգությանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել․ ԱՄՆ
ԱՄՆ֊ի հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ԶԼՄ֊ներին գաղտնի տվյալներ հաղորդելու պատճառով ԱՄՆ֊ի ազգային անվտանգությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրել: Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիին, փոխանցում է ITAR-TASS-ը։
Նա հայտնել է, որ պատճառած վնասի չափը գնահատող միջգերատեսչական խումբը «պետք է 2 տարի աշխատի, որը խոսում է խնդրի մասշտաբների մասին»: «Ենթադրում եմ, որ անվտանգության վնասի չեզոքացումը մեզ կարժենա միլիարդավոր դոլարներ»,- ասել է Դեմփսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի հրապարակած եզրակացության համաձայն, Սնոուդենը գողացել էր մոտ 1,7 մլն գաղտնի փաստաթղթեր։