Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ և պատրաստ է ազատազրկում կրել
ԱՄՆ նախկին գաղտնի գործակալ Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ և պատրաստ է նույնիսկ բանտ նստել: Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:
Ներկա պահին Սնոուդենը սպասում է իր առաջարկի՝ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության պատասխանին:
«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանտ նստել: Միակ բանը, որ ուզում եմ, այն է, որ կարողանամ լինել զսպող գործոն՝ բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց համար»,-նշել է նա;
Հիշեցնենք, որ 2013 թվականին Սնոուդենը Washington Post և Guardian հեղինակավոր թերթերին փոխանցեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների գաղտնալսման ծրագրերի մասին տվյալներ, ինչից հետո փախավ Հոնկոնգ, այնտեղից՝ Մոսկվա, որտեղ ժամանակավոր ապաստան ստացավ:
ԱՄՆ-ում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: