Լուգանսկում աշխարհազորայիններին են հանձնվել մոտ 80 զինվորներ
Լուգանսկի ծայրամասում գտնվող զորամասերից մեկի մոտ 80 զինվորներ աշխարհազորայիններին են հանձնվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Նշվում է, որ աշխարհազորայինները նրանց դիմավորել են ծափողջույններով։
Ուկրաինայի հարավարևելյան բանակի հրամանատար Գենադի Ցեպակալան հայտարարել էր, որ աշխարհազորայիններին են հանձնվել բոլոր զինվորականները։ Ներկայումս ստուգվում են զինվորականների կողմից հանձնված զենքերը։