Լուգանսկում հանրաքվեն անցկացվելու է 2 փուլով
Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները որոշել են Լուգանսկում հանրաքվե անցկացնել 2 փուլով: Հաղորդում է Ուկրաինական Պրավդան:
Հանրաքվեի օրը կորոծվիե ժողովրդական վեչեի ժամանակ, որը կանցկացվի Լուգանսկում Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքի մոտակայքում:
Առաջին փուլն անցկացվելու է մայիսի 11-ին, որի ժամանակ քվերակման է դրվելու երկու հարց՝ ցանկանու՞ եք, որ Լուգանսկը ձեռք բերի ինքնավարության կարգավիճակ, կամ ցանկանում եք, որ Լուգանսկը պահպանի իր ներկայիս կարգավճակը:
Հաջորդ փուլն անցկացվելու է մայիսի 18-ին, որի ընթացքում կորոշվի, արդյոք Լուգանսկը կմնա ինքնավար, թե կմտնի Ռուսաստանի կազմի մեջ: