2433 դիտում
16:31 19-02-2021
Արցախում կանոնակարգվել է աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը։
Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։
Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն:

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
16:47 09-02-2021
Վիրավորում ստացած անձանց 500 հզր դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը դեռևս չի մեկնարկել
1421 դիտում
12:38 19-06-2014
Գործադիրը դեմ արտահայտվեց «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծին
Այս բաժնից
817 դիտում
18:50 13-11-2024
Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
967 դիտում
18:39 13-11-2024
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
844 դիտում
15:59 13-11-2024
ՌԴ-ն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտք