211652_close_icon
views-count1389 դիտում article-date 11:00 29-05-2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ այսօր մեկնարկեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագիրը

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարևոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին: Ա. Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ և անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար: Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայման աշխատանքներին և հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն: Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ և դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի և հարևանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաև վարչապետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով: Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ կազմակերպությունը տարիներ շարունակ անտոկոս և երկարաժամկետ փոխառություններ է տրամադրել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 300 ընտանիքների, ինչի շնորհիվ բարելավվել են նրանց բնակարանային պայմանները: Այսուհետև բարերարները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել արցախյան ծրագրին ևս:

Նմանատիպ նյութեր