2752 դիտում
12:35 14-06-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին
Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության միջազգային կամավորներին` ուղեկցությամբ կազմակերպության ատենապետ Դևիդ Սնելի և խմբի ղեկավար Լեո Մանուելյանի:
Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց նրանց աստվածահաճո առաքելությունը, որի շնորհիվ օգտակարություն է ցուցաբերվում բազում կարիքավոր ընտանիքների: Հայոց Հայրապետը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին նույնպես թեմերի և եկեղեցական կառույցների միջոցով իր մասնակցությունն է բերել օգտաշատ այս ծրագրին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու տարբեր սոցիալական ու մարդասիրական ծրագրերին, որոնց արդյունքում բազում կարիքավոր անձինք և ընտանիքներ ստանում են պատշաճ աջակցություն:
Այնուհետև շնորհակալության խոսքով հանդես եկավ տիար Դեյվիդ Սնելը` ընդգծելով, որ կենտրոնի հայաստանյան մասնաճյուղն աշխարհում ամենաարդյունավետն է` աշխատանքներում Եկեղեցու ներգրավվածության շնորհիվ: Վերջինս ընդգծեց, որ կենտրոնը մշտապես զորակից է Եկեղեցուն, և պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում շարունակելու գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ: Իր հերթին տիար Լեո Մանուելյանը նույնպես անդրադարձավ Վեհափառ Հայրապետի անձնական մասնակցությանը ծրագրին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետն ազնիվ աշխատանքի, հանձնառության և Հայ Եկեղեցուն ցուցաբերված զորակցության համար իր գոհունակությունը հայտնեց նրանց` հորդորելով նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց օրհնյալ ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1440 դիտում
11:00 29-05-2014
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ այսօր մեկնարկեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագիրը
2057 դիտում
21:30 27-07-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների
6936 դիտում
18:57 18-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1060 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
763 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1372 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել