1462 դիտում
16:00 14-04-2014
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պրն Աբրահամյան
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում» :
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
10:10 02-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
1464 դիտում
18:00 18-04-2014
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը
2434 դիտում
16:54 20-04-2015
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Այս բաժնից
1246 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1108 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն