211652_close_icon
views-count10322 դիտում article-date 10:33 29-05-2014

Հիվանդ դատապարտյալին ՔԿ վարչության աշխատակիցներն այս գիշեր առևանգել են «Արմենիա» ԲԿ-ից և տեղափոխել անհայտ ուղղությամբ

«Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել է, որ մայիսի 20-ին «խրոնիկ պանկրեատիտ» ախտորոշմամբ ամուսնուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ բուժման. «Մայիսի 25-ին ես բաց նամակով համացանցի միջոցով դիմել էի ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և նորանշանակ արդարադատության նախարարին, որպեսզի անմիջական միջամտություն ունենային ամուսնուս կյանքը փրկելու հարցում, քանի որ նա ծայրահեղ վատառողջ է: Մայիսի 26-ին «Արմենիա» ԲԺ այցելեցին ՔԿ վարչության հատուկ նշանակության բաժնի պետ ներկայացած ոմն տխրահռչակ Զորիկ Արզումանյան և լկտի պահվածքով մի քանի երիտասարդներ՝ բոլորը քաղաքացիական հագուստով և զինված ատրճանակներով: Հարձակվեցին ամուսնուս վրա՝ սպառնալով մեզ վնասել և պահանջում էին, որպեսզի ամուսինս դիմում գրի և հրաժարվի բուժում ստանալուց, որպեսզի տեղափոխեն կալանավայր: Վերջիններս, տեսնելով, որ ամուսինս ուշագնաց եղավ և միջամտեց բուժանձնակազմը, հեռացան հիվանդանոցից: Զորիկ Արզումանյանը մեզ սպառնալով հայտարարություն արեց. «Դուք մեզ պատասխան եք տալու՝ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին օգնություն-խնդրանք բաց նամակ ուղարկեու համար. մեզ վրա մինուս ա եղել»: Հաջորդ օրը՝ մայիսի 28-ի, գիշերը ժամը 23:00-ի սահմաններում նորից ՔԿ վարչույան աշխատակիցնեչը՝ մոտ 15-20 հոգի, եկան հիվանդանոց՝ հարձակվելով ինձ վրա՝ խփելով ու հրելով դուրս հանեցին հիվանդանոցից: Բոլորը զինված էին ատրճանակներով և բղավելով հարձակվեցին ամուսնուս վրա: Ես միայն լսում էի, որ ամուսնուս ասում էին՝ քո կյանքով ես պատասխան տալու նախագահին և գլխավոր դատախազին դիմում-խնդրանք ուղարկելու համար»: Մինչև գիշերվա ժամը 02:00-ը բարձր ձայնով խոսում էին ամուսնուս հետ, որից հետո եկավ քաղաքացիական հագուստով մեկը և ներկայացավ ՔԿ վարչության պետի տեղակալ Մանվել Հարությունյան ու և կարգադրեց. «Հենց հիմա ձեռնաշղթաներ հագցրեք և եթե դիմադրություն ցույց տա, ծեծի և բռնության ենթարկեք»: Ես հարցրեցի, թե ուր են տեղափոխում ամուսնուս այդ վատ վիճակում, ինձ պատասխանեցին, որ այժմ իրենց հայտնի չէ, թե ուր են տեղափոխելու, ոնց կկարգադրեն, այդպես էլ կանեն: Այդ ժամանակ ամուսինս ինձ տեղեկացրեց՝ ասելով, որ ինքն օրինական կարգով հայտարարում է հացադուլ և ջրադուլ: Այժմ ամուսինս Արթիկ ՔԿՀ-ում չէ: Հնարավոր է՝ ամուսնուս սպանած էլ լինեն: Դիմում և խնդրում եմ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի անմիջական միջամտություն ունենան այս մարդասպանների անօրինականություններին վերջ դնելու խնդրանքով: Ամուսնուս ինչ-որ բան պատահելու դեպքում ինձ կնետեմ կամրջից, արդեն համբերություն սպառվել է: Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:

Նմանատիպ նյութեր