157743 դիտում
15:23 16-08-2017
Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո»-ի սեփականատերը, ի վերջո, կարողացավ ընձառյուծներից «վազվռատ անել» 3800 ԱՄՆ դոլարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին տեղեկություն էր հրապարակել, թե ինչպես էր կապիկը այցելուներից մեկի դրամապանակը «թռցրել» և նետել էր ընձառյուծների վանդակը։
Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր ստացավ, որոնց չնչին մասն անգամ ասում էին, թե նման դեպք տեղի չի ունեցել, այլ լուսանկարները, որոնք տեղադրվել էին ֆոտոռեպորտաժի տեսքով՝ նյութի մեջ, մոնտաժված է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 16-ին, ի վերջո, «Ջամբո»-ի սեփականատիրոջը հաջողվեց հատուկ պաշտպանիչ գլխարկ կրելով՝ մտնել ընձառյուծների տարածք և «վազվռատ անել» 3800 ԱՄՆ դոլարը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարը պատկանում է Եվրոպայից Հայաստան այցելած հայ զբոսաշրջիկին, ով իր շնորհակալությունն էր հայտնում «Ջամբո»-ի տնօրինությանը, որ իրեն անտոմս չթողեցին։
Նրանց հետ զրույցում նա ասում էր. «Հիմա կարող եմ հանգիստ տոմսս առնել ու մեկնել Ֆրանսիա, բայց այս դեպքը լավ հիշողություն կմնա ողջ կյանքում»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/15/1074813/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանային համալիրի այցելուներից մեկի դրամապանակը, որտեղ եղել էր խոշոր չափի գումար, հիմնականում՝ ԱՄՆ դոլարներ, կապիկը գողացել էր ու շպրտել ընձառյուծի վանդակը։
Գումարի տերն ու «Ջամբո»-ի աշխատակիցները չէին կարողացել դոլարները «վազվռատ անել», քանի որ գիտեին, եթե որևիցե մեկը մտներ ընձառյուծի տարածքը, ապա «մեծ կտորն ականջը կմնար»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+