Դոնեցկում՝ ուրկրաինական ուժայինների կողմից գրաված օդանավակայանի մոտակայքում կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Նշվում է, որ ներկայումս օդանավակայանի մուտքերը աշխարհազորային ուժերի կողմից փակված են։ Նրանք գործակալությանը հայտնել են, որ կրակոցներ են լսվել նաև առավոտյան, միաժամանակ հավելելով, որ գիշերը հանգիստ է անցել։
Նշենք, որ մայիսի 26֊ին Ուկրաինայի ազգային գվարդիան իր հսկողության տակ էր վերցրել Դոնեցկի օդանավակայանը։