Ուրուգվայում ինքնաթիռ է կործանվել․ կա 5 զոհ
Ուրուգվայի ափամերձ շրջանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում անելով երկրի ռազմածովային նավատորմի մամլո ծառայությանը։
Ինքնաթիռում Արգենտինայի 9 քաղաքացի է եղել, որոնցից 4֊ին հաջողվել է փրկվել։ Ներկայումս նրանք բժշկական օգնություն են ստանում, նրանցից 2֊ի առողջական վիճակը ծանր է գնահատվում։