211652_close_icon
views-count4388 դիտում article-date 19:56 27-05-2014

Փոքր երկրի մեծ հաղթանակները. ֆոտոշարք

ՀԿՖ-ն (Հայաստանի կարատեի ֆեդերացիա) միակ պաշտոնական կազմակերպությունն է, որն իրավունք ունի Հայաստանը ներկայացնելու Աշխարհի /WKF/ և Եվրոպայի /EKF/ կարատեի ֆեդերացիաների կողմից կազմակերպված առաջնություններին: ՀԿՖ-ն կազմակերպում և իրականացնում է ազգային առաջնությունները, ուսումնամարզական հավաքները, մարզչական և մրցավարական որակավորման դասընթացները և քննությունները, ինչպես նաև մարզիկ - մարզիչ մասնագիտական քննական կարգերի որակավորման դասընթացները: ՀԿՖ-ն գործում է հանրապետության ողջ տարածքում, նրա կազմում ընդգրկված են /WKF/ -ի կողմից ճանաչված Շոտոկան, Սիտորյու, Գոջուրյու և Վադորյու կարատեի ոճային հանրապետական ֆեդերացիաները: 2006թ-ից ՀԿՖ-ն ընդգրկված է ՀՀ Կառավարության Պետական բյուջեով նախատեսված «Մարզաձևերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին» ծրագրում: Մայիսի 23- 25-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացավ կարատեի միջազգային ասոցացիայի աշխարհի (IKA-ի ) 17-րդ գավաթի առաջնությունը, որտեղ Հայաստանը ձեռք բերեց երեք ոսկե մեդալ ՝Ռուբինյան Ալինա 1-ին տեղ ՝կատա , 1-ին տեղ ՝ կամիտե, Նոսրաթի Ալանդարի Էմին (8-9 տարեկաններ) 1-ին տեղ կամիտե,Երեք արծաթե մեդալ ՝ Նոսրաթի Ալանդարի Էմին (8-9 տարեկաններ) 2-րդ տեղ՝ կատա, Հարությունյան Մաքսիմ 18-ից բարձր բացարձակ քաշ 2-րդ տեղ՝ կամիտե, Ղուրշուդյան Տիգրան 16-17տ բացարձակ քաշի 2-րդ տեղ կամիտեԵրեք բրոնզե մեդալ՝ Ղամբարյան Գևորգ 16-17 տ. 3-րդ տեղ՝ կամիտե, 3-րդ տեղ ՝ կատա Նիկողոսյան Վահագ 3-րդ տեղ՝ կամիտե: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ տեղը (երեք հատ բրոնզ): Ինչպես նաև Կարատեի միջազգային ասոցացիայի աշխարհի (IKA-ի ) 17-րդ գավաթի առաջնությունում Ռուբինյան Ալինան և ՝ Նոսրաթի Ալանդարի Էմինը նվաճել են առաջնության գավաթը : Կարատեի միջազգային ասոցացիայի աշխարհի աջնությունում (IKA-ի ) 17-րդ գավաթ է նվաճել նաև Հայաստանի հավաքականը :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր