2608 դիտում
19:15 26-05-2014
Ձիավարությունը` ժամանց և բուժում
Դեռևս հնագույն ժամանակներից ձիավարությունը եղել է ոչ միայն ժամանցի միջոց և սպորտաձև, այլև մի շարք հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակ:
Հիպոկրատը հիպոթերապիան անվանել է «բնական մարմնամարզություն» ու հաստատել, որ եթե վիրավոր ու հիվանդ մարդիկ ձիավարում են, ապա ավելի արագ են բուժվում: Նա նաև նշել է, որ ձիավարությունն օգնում է մարդկանց ազատվել բացասական մտքերից: Ավելի ուշ ֆրանսիացի գիտնական Պեռռոն հաստատեց, որ հիպոթերապիան նպաստում է արյան շրջանառության ու շնչառական համակարգի լավացմանը:
Պարզվել է, որ ձիավարությունը օգնում է նաև կաթվածահարության ու անդամալույծ օրգանների վերականգնմանը՝ հետվիրահատական փուլում: Այն նաև օգտակար է աուտիզմի ու որոշ հոգեկան հիվանդություների (նևրոզներ, դաունիզմ), ինչպես նաև սոցիալական այլ ադապտացիաների խանգարումների դեպքում: Ապացուցվել է, որ աուտիզմով տառապող երեխաների բուժման համար հիպոթերապիան ավելի արդյունավետ է, քան դելֆինաթերապիան: Ձիերն օգնում են մարդկանց ձերբազատվել նաև տարբեր ֆոբիաներից և տագնապային իրավիճակներից:
Առօրյա հոգսերից կտրվելու, նյարդերը թուլացնելու և հանգստանալու համար ձիով զբոսանքն անփոխարինելի է: Նվիրեք ձեզ նման հանգիստ 50% զեղչով` http://biglemon.am/hy/konniy-sport-i-restoran-jokey-hovik-hayrapetyan-so-skidkoy
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
19:34 04-05-2022
Հնգամարտում ձիավարությունը որպես մրցաձև այլևս կենսունակ չէ
3271 դիտում
15:19 11-08-2016
Շենգավիթում սիրիահայ և ԼՂՀ մարտակերտցի երեխաների համար կազմակերպվեց մեկօրյա ջրային ժամանց
3384 դիտում
21:18 17-07-2019
Ակտիվ սպորտ և օգտակար ժամանց. Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Չոչի մրցույթ 2019»
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am