Արցախ ժամանած գերմանացի բարձրակարգ բժիշկները կանցկացնեն վիրաբուժական և վնասվածքաբանական խորհրդատվություններ, վիրահատություններ
ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 26-ին և 27-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայաստանի Մանկական ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից ընդունելություն վիրաբուժական և վնասվածքաբանական հիվանդների, որոնք կարիք ունեն բարդ վիրահատական միջամտությունների, որոնց իրականացումը տեղում հնարավոր չէ, ընտրության դեպքում հիվանդները բուժումը կստանան Գերմանիայում՝ անվճար հիմունքներով: Ընդ որում երեխաների տարիքը մինչև 14 տարեկան և բուժումը կիրականացվի ծնողների համաձայնության դեպքում:
Գրանցման համար դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքի վիրաբուժական-վնասվածքաբանական կաբինետներ՝ ներկայացնելով համապատասխան ստուգումների և ստացած բուժումների վերաբերյալ փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-34-91: