211652_close_icon
views-count4966 դիտում article-date 11:10 04-04-2014

Հայաստանի մի շարք բարձրակարգ բժիշկներ խորհրդատվություններ կանցկացնեն Ստեփանակերտի բժշկական կենտրոնում

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 09:00-ից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մասնագիտական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանի գլխավոր մասնագետ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էլզա Հայրապետյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը, Կանանց կենտրոնի տնօրեն գինեկոլոգ Կարինե Սարգսյանը և առաջատար ուլտրաձայնային մասնագետ Գայանե Սարգսյանը: Ցանկացողները կարող են նշված օրը դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք: ԼՂՀ Առողջապահության նախարարություն

Նմանատիպ նյութեր