Ուկրաինայի նախագահական ընտրություններն ավարտվել են. հաղթանակ է տանում Պորոշենկոն
Ուկրաինացի միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, համաձայն ազգային էկզիթ-փոլի տվյալների Պորոշենկոն ստացել է ձայների 55,9 տոկոսը:
2-րդ տեղում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն ՝ 12,9 տոկոս ձայներով, իսկ 3-րդ տեղը եզրափակում է Ռադիկալ կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոն՝ 8 տոկոս ձայներով:
Քվեարկույթունն այս պահին արդեն ավարտվել է և փակվել են բոլոր ընտրական տեղամասերը: