Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում
Էքզիթ փոլի արդյունքներով՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին։ Պորոշենկոն ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից:
Նշել է, ո հաջորդ ամիս հեռանալու է երկրի ղեկավարի պաշտոնից, քանի որ այդպես որոշել են ուկրաինացիները:
«Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից»,- ասել է նա:
Պորոշենկոն պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին: Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»: