Երկրաշարժ՝ Չինաստանում․ տուժել է ավելի քան 23 հազար մարդ
Չինաստանի հարավարևմուտքում այսօր առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 23,8 հազար մարդ, 8,5 հազարն աղետի գոտուց տարհանվել են։ 12 տուժածներ հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել է 9,4 հազար տուն։
Տեղի իշխանությունները աղետի գոտի վրաններ և ծածկոցներ են ուղարկել, տարհանված բնակիչների համար 3 ճամբար է ստեղծվել։
Նշենք, որ 5,6 մագնիտուդ երկրաշարժը գրանցվել էր Ինցզյան գավառում տեղական ժամանակով 04։49֊ին։ Ըստ Չինաստանի սեյսմիկ կենտրոնի տվյալների՝ հիպեկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։