Կարկուտ և հզոր քամի՝ Չինաստանում․ տուժել է ավելի քան 130 հազար մարդ
Չինաստանի հարավարևելյան մասում գտնվող Գույչժոու նահանգում վերջին մի քանի օրվա ընթացքում հզոր քամու և կարկտի հետևանքով տուժել է ավելի քան 130 հազար մարդ։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Աղետի գոտում է հայտնվել նահանգի վարչական կենտրոն Գույան քաղաքը, Բիցզե, Տունժեն բնակելի տարածքներն ու 7 գավառներ: Ավելի քան 500 մարդ ժամանակավոր տարհանվել է մոտակա գյուղեր։
Աղետի հետևանքով հասցված վնասի չափը 5,1 մլն դոլոր է գնահատվել։