Իրանը ոչնչացրել է հարստացված ուրանի գրեթե 80%-ը և դրա վերաբերյալ տվյալներ ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:
Reuters-ի փոխանցմամբ՝ ներկա պահին Իրանն ունի 40կգ-ից պակաս հարստացված ուրան: Ճշտվել է, որ Իրանը մինչ այժմ արտադրել էր 447,8 կգ մինչև 20% հարստացված ուրան, որից ներկա պահին մնացել է ընդամենը 38,7 կգ:
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հաշվետվության մեջ նշված է, որ Իրանը դադարեցրել է նաև ուրանի հարստացումը՝ ըստ «վեցյակի» հետ Ժնևում 2013 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնության: Համաձայն զեկույցի՝ հունվարի 20-ից սկսած, երբ ուժի մեջ մտավ Իրանի և «վեցյակի» գործողությունների համատեղ պլանը, Իրանը չի արտադրել հեքսաֆտորիդ, որն անհրաժեշտ է 5%-ից ավելի մակարդակի ուրան հարստացնելու համար և շարունակել է պակասեցնել մինչև 20% հասրտացված ուրանի պաշարները: