211652_close_icon
views-count1057 դիտում article-date 16:40 22-05-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի դեսպանին

Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը : Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակը, կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր