«Ատլետիկո»-ն շատ վտանգավոր թիմ է. Արբելոա
«Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկո»-ի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Մենք շատ զգույշ պետք է լինենք: «Ատլետիկո»-ն շատ վտանգավոր թիմ է: Կարծում եմ Դանի Կարվախալը աջ եզրափային պաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից: Նա գերազանց մարզավիճակում է և արժանի է խաղալ թիմի հիմնական կազմում»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: