Մերձմոսկվայում գնացքներ են վթարի ենթարկվել․ կան զոհեր
Մերձմոսկովյան շրջանում իրար են բախվել մարդատար և բեռնատար գնացքներ, հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով ՆԳՆ տրանսպորտի վարչության մամլո ծառայությանը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 12,38֊ին։ Դեպքի վայր ոստիկանության օպերատիվ խումբ է ժամանել։
ԱԻՆ մամլո ծառայությունը հաստատել է 2 գնացքների բախման փաստը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ վթարի հետևանքով կան տուժածներ։
Իրավապահ մարմինների աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կան զոհեր։ Սակայն նրանց մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն հաղորդվում։