Հնդկաստանում գնացքներ են վթարի ենթարկվել․ կա 10 զոհ
Հնդկաստանում գնացքներ են կործանվել, որի հետևանքով գրանցվել է առնվազն 10 զոհ։ Բեռնատար և մարդատար գնացքների բախումը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Ութար֊Պրադեշ նահանգում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Միջադեպի հետևանքով գծերից դուրս են եկել մի քանի վագոններ։
Ներկայումս փրկարարները փորձում են դուրս բերել ներսում գտնվող մարդկանց։