211652_close_icon
views-count1903 դիտում article-date 11:25 20-05-2014

Խուզարկություն տանը կից օժանդակ շինություններում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարեն Ղ.-ի տանը կից օժանդակ շինություններում: Արդյունքում` «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 16 մմ տրամաչափի ինքնաշեն լիցքավորված 8 փամփուշտ, 16 մմ տրամաչափի կրակված դատարկ 47 փամփուշտ, մեկական փաթեթ արճիճե մանրագնդակներ, 4 փաթեթ վառոդ, պոլիէթիլենային տոպրակի մեջ կապված վիճակում արճիճե մանրագնդակներ, 1 փաթեթ փամփուշտի փականներ և փամփուշտի 46 հրապատիճ: Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր