Ամառվա կեսին ոռոգման ջրի դեֆիցիտ կառաջանա.տեսանյութ
Ակնալիճի հողատարածքների ընդամենը 480 հեկտարն է մշակվում, 700 հեկտարը անմշակ է, գյուղապետ Գևորգ Միսակյանի կարծիքով` հիմնականը պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Ակնալիճցի Կարեն Մինասյանը 2 հեկտար վարելահող ունի, բայց կես հեկտարն է մշակում: Ոռոգման սեզոնին Ակնալիճում հարևանների վեճերն անպակաս են: Այս տարվա ոռոգման ջրի սակավության մասին խոսում է նաև Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակը: Արարատյան դաշտը ոռոգվում է Ախուրյանի ջրամբարի, Սևանա լճի և արտեզյան հորերի ջրով: Արտեզյան հորերի մի մասը չի շահագործվում, մյուս մասը ցածր հզորությամբ է գործում, Սևանա լճի ջրի խնդրով մտահոգված են բնապահպանները, Ախուրյանի ջրամբարում էլ քիչ ջուր է կուտակվել: Ըստ մատակարարների` ամառվա կեսին ոռոգման ջրի դեֆիցիտ կառաջանա: Առանձնապես ծանր վիճակում են Խոյ ՋՕԸ սպասարկման տարածքում գտնվող 13 համայնքներ, որոնք ոռոգման ջուր էին ստանում Սև ջուր գետից: Ջրազրկված 8 հազար հեկտար հողատարածքների ոռոգումն այս տարի կապահովվի Սևանի ջրի հաշվին, իսկ Արաքս գետից վերցվող ջրի 50 մլն խմ պակասուրդը կլրացվի խորքային հորերի միջոցով:
Ադիբեկ Ղազարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ոռոգման ջրի պահանջը բավարարելու նպատակով այս տարի վերագործարկել 112 խորքային հոր:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/28116] armnewstv.am[/url]