211652_close_icon

Ռուսաստանը 38 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սերբիա

views-count1487 դիտում article-date 14:42 19-05-2014
Այսօր Սերբիայի ջրհեղեղից տուժած շրջաններ մոտ 38 տոննա հումանիտար բեռ, այդ թվում դեղորայք, սննդամթերք է ուղարկվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը, փոխանցում է RIA Novosti֊ն։ Նշենք, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները գրանցվել են այս շաբաթ Սերբիայում, Խորվաթիայում, Բոսնիա Հերցոգովինայում։ 10֊նյակ քաղաքներ և բնակելի շրջաններ ջրի տակ են անցել, տարհանվել են 10֊նյակ հազարավոր մարդիկ, կան զոհեր։ Իշխանությունները աղետի հետևանքով առաջացած ընդհանուր վնասի չափն առայժմ չեն գնահատել։ «Այսօր Սերբիա կուղարկվի 38 տոննա հումանիտար օգնություն։ Այնտեղ կժամանեն 2 ուղղաթիռներ, որոնց օգնությամբ բեռները կտեղափոխվեն բանկելի շրջաններ»,֊ հայտնել է Ստեպանովը։

Նմանատիպ նյութեր