1897 դիտում
14:05 15-06-2015
Ուկրաինան պատրաստ է օգնել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացմանը. Սահակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատրաստ է օգնել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացմանը:
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, Սահակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «հենց նոր ես խոսեցի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովի հետ. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը պատրաստ է աղետի հետևանքների վերացման հարցում ամեն կերպ օգնել Վրաստանի կառավարությանը»:
Նշենք, որ Facebook-յան իր գրառումներում Սահակաշվիլին շփոթել է վարչապետ Արսենի Յացենյուկի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անունները:
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
13:43 19-05-2014
Վրաստանը շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Դարյալի կիրճում աղետի հետևանքների վերացմանը սատարելու համար
2842 դիտում
10:37 21-06-2015
Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի
Այս բաժնից
1216 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1585 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել